211652_close_icon
views-count10166 դիտում article-date 14:32 07-03-2020

Վրաստանի գլխավոր վարակաբանի որդու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, երկրի գլխավոր վարակաբան Ամիրան Գամկրելիձեի որդին՝ Նիկոլոզ Գամկրելիձեն, նույնպես վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին Նիկոլոզ Գամկրելիձեն տեղեկացրել է իր ֆեյսբուքյան է[url=https://www.facebook.com/nikoloz.gamkrelidze/posts/10157313741148721]ջ[/url]ում: Վերջինս նշել է, որ շփում է ունեցել իր աշխատակիցների հետ, որոնց մոտ ախտորոշվել է այդ հիվանդությունը, իքնը ևս վարակվել է։ Ներկա պահին Ն. Գամկրելիձեն և մյուս բոլոր իր աշխատակիցները մեկուսացված են Թբիլիսիի ինֆեկցիոն հոսպիտալում, որտեղ բուժում են ստանում։ Նիկոլոզ Գամկրելիձեն նաև նշել է, որ իրեն լավ է զգում, և որ իր հիվանդության մասին հայտնում է, քանի որ կարծում է, որ հիվանդության մեջ ամոթալի ոչինչ չկա, և պետք չէ ավելորդ խուճապի մատնվել: «Վստահ եմ, որ եթե ավելի համախմբված լինենք, մեր երկիրը շատ շուտով կհաղթահարի այս մարտահրավերը»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր