211652_close_icon
views-count10479 դիտում article-date 21:43 06-03-2020

Իրանում գրանցվել է կորոնավիրուսի նոր դեպքերի ռեկորդային քանակություն

Իրանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի նոր դեպքերի ռեկորդային քանակություն: Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը: «Անցած մեկ օրում հաստատվել է 1234 դեպք, ինչը ռեկորդային է: Նոր տվյալները հաշվի առնելով՝ ընդհանուր թիվը 4747 է»,- հայտնել է նա [url=https://www.irinn.ir/fa/news/770016/%D8%A2%D9%85%D8%A7%D8%B1-%D8%A8%D9%87%D8%A8%D9%88%D8%AF-%DB%8C%D8%A7%D9%81%D8%AA%DA%AF%D8%A7%D9%86-%D8%A8%D9%87-%DB%B9%DB%B1%DB%B3-%D9%86%D9%81%D8%B1-%D8%B1%D8%B3%DB%8C%D8%AF]IRINN [/url]հեռուստաալիքի եթերում: Նրա խոսքով՝ այսպիսի աճը կարելի է բացատրել կենտրոնների թվի ավելացմամբ, որտեղ կարելի է վիրուսի ստուգման թեստ հանձնել. սրա շնորհիվ մեծացել է հիվանդությունը ճանաչելու արագությունը: Ուսումնական հաստատություններում դասերը հետաձգվել են մինչեւ մարտի 20-ը, սակայն այդ օրվանից հետո Իրանում նաև սկսվում են Նովրուզի՝ տեղական ամանորյա տոնի հետ կապված արձակուրդները:

Նմանատիպ նյութեր