հիմնական կայք
Լրահոս

Կորոնավիրուսի տարածման ֆոնին Երևանում Սամբոյի 2020թ. երիտասարդական առաջնությունը կանցկացվի «փակ դռների» կարգավիճակով՝ առանց հանդիսատեսի

Կորոնավիրուսի տարածման ֆոնին Երևանում  Սամբոյի 2020թ. երիտասարդական առաջնությունը կանցկացվի «փակ դռների» կարգավիճակով՝  առանց հանդիսատեսի Մարտի 8-ին Գազպրոմ Արմենիայի «Ուսումնա-սպորտային համալիրում» (Երևան, Ծարավ Աղբյուրի փ. 55/25) կանցկացվի Սամբոյի 2020թ. երիտասարդական առաջնությունը:


Հաշվի առնելով աշխարհում, մասնավորապես՝ Հայաստանում, Կորոնավիրուսի տարածման դեմ ուղղված քայլերը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիան որոշել է մրցումն անցկացնել «փակ դռների» կարգավիճակով, առանց հանդիսատեսի, ինչպես նաև՝ մասնակիցների (մարզիկ, մարզիչ, մրցավար, սպասարկող անձնակազմ) նախնական բուժզննմամբ:

Առաջնության արդյունքում կձևավորվի Հայաստանի երիտասարդական հավաքականը, որն էլ ապրիլի 9-ից 13-ը մեր երկիրը կներկայացնի Բուլղարիայում անցկացվելիք Եվրոպայի առաջնությունում:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիա

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք