211652_close_icon
views-count3898 դիտում article-date 18:42 06-03-2020

Ադրբեջանցի գրոսմայստերը կորոնավիրուսի պատճառով հրաժարվել է մասնակցել աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին

Ադրբեջանցի գրոսմայստեր Թեյմուր Ռաջաբովը դուրս է եկել աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարից, որը կայանալու է մարտի 15-ից ապրիլի 5-ը: ՖԻԴԵ-ի պաշտոնական հայտարարության մեջ նշված է, որ 2019թ. Աշխարհի գավաթակիրը մրցելույթներից հրաժարվել է անձնական պատճառներով: Սակայն ավելի ուշ Ռաջաբովը հայտնել է, որ մրցաշարից հրաժարվելու պատճառը կորոնավիրուսի համաճարակն է: «Հավակնորդների մրցաշարը յուրօրինակ շախմատային մարաթոն է, որը 22 օր է տևելու: Ինչպե՞ս է ընթանալու մրացաշարը՝ համաշխարհային համաճարակի պայմաններում: Եվ ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու վարակված մասնակցի, մրցավարի հանդեպ: Ոչ ոք դա չի պարզաբանել», ասել է Ռաջաբովը: Մասնավորապես, ադրբեջանցուն մտահոգել է կարանտինի բացակայությունը վարակի օջախի՝ Չինաստանի պատվիրակների համար,եպետ նախապես հայտարարվել էր, չինացի շախմատիստներն ու պատվիրակության մնացած անդամները Ռուսաստանի տարածքում 14 օր կարանտին են անցնելու: Այսպիսով, մրցաշարին մասնակցելու են 8 շախմատիստ, ռուսաստանցիներ Յան Նեպոմնյաշչին, Կիրիլ Ալեքսեենկոն և Ալեքսանդր Գրիշչուկը, չինացիներ Վան Հաոն և Լին Դիժենը, հոլանդացի Անիշ Գիրին, ամերիկացի Ֆաբիանո Կարուանան և Ռաջաբովին փոխարինած ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը: Մրցաշարի հաղթողը աշխարհի չեմպիոնի թագի համար կմրցի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ:

Նմանատիպ նյութեր