211652_close_icon
views-count3311 դիտում article-date 13:12 06-03-2020

Հայաստանն ու Չինաստանը կիրականացնեն հետախուզվող անձանց փոխանակում

ՀՀ ազգային ժողովը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ հանձնման մասին» պայմանագիրը վավերացնելու մասին հարցը: «[url=https://armenpress.am/arm/news/1007537.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ հարցն ընդունվեց՝ ստանալով 117 կողմ ձայներ: Պայմանագրի կողմը պայմանագրի դրույթներին համապատասխան և հայցվող կողմի պահանջով պարտավորվում է մյուս կողմին հանձնել իր տարածքում հայտնաբերած և հայցող կողմից հետախուզվող ցանկացած անձի՝ այդ անձի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու կամ նշանակված պատիժն իր կատար ածելու նպատակով: Պայմանագրի 2-րդ հոդվածի համաձայն՝ հանձնման մասին հարցումը կարող է բավարարվել միայն այն դեպքում, եթե արարքը, որի համար հանձնում է պահանջվում, համարվում է հանցանք՝ երկու կողմերի օրենքներով, և եթե հարցումը կատարվել է այնպիսի քրեական հանցանքի համար, որի երկու կողմի օրենքներով պատժելի է ազատազրկման՝ նվազագույնը 1 տարի ժամկետով »,-ասաց Գրիգորյանը: Նաև կարգավորման առարկա են այն դեպքերը, երբ հարցումը կատարվել է ազատազրկման ձևով պատիժն ի կատար ածելու նպատակով և այդ պատիժը կրելուն մնացել է 6 ամսից ոչ պակաս ժամանակահատված: Պայմանագրով նախատեսված են հանձնման, մերժման պարտադիր և հայեցողական հիմքերը, հստակորեն ամրագրված է քաղաքացիների հանձնումը մերժելու դրույթը: Պայմանագիրը ստորագրվել է 2019-ի մայիսին 26-ին Երևանում:

Նմանատիպ նյութեր