հիմնական կայք
Լրահոս

Գագիկ Ծառուկյանն ընդունեց «Discovery Group»-ի պատվիրակությանը

Գագիկ Ծառուկյանն ընդունեց «Discovery Group»-ի պատվիրակությանը Ամերիկյան աշխարհահռչակ << Discovery Group >> մեդիաընկերության փոխնախագահ Սաշա Լայերի գլխավորած պատվիրակությունը հանդիպում էր խնդրել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի / ՀԱՕԿ / նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Զրույցն անցավ բարեկամական ջերմ մթնոլորտում: Քննարկվեցին մեր երկրի մշակույթին, պատմությանը, զբոսաշրջային հնարավորություններին և սպորտին առնչվող հարցեր:


Ազգությամբ ֆրանսիացի Ս. Լայերը խոսոտվանեց , որ հիացած է Հայաստանով, նրա հարուստ մշակույթով, անզուգական կոթողներով և մարզիկների նվաճումներով: Այդ ամենն իրենց մեդիաընկերությունը հաճույքով կցուցադրի հեռուստադիտողներին: Իսկ նրանց թիվը մեծ է, քանզի << Discovery Group >> մեդիաընկերության ալիքները սփռվում են Գերմանիայում, ԱՄՆ –ում, Արևելյան Եվրոպայի, մերձավոր արևելքի, Աֆրիկայի և այլ տարածաշրջաններում, ստույգ ` մոլորակի 225 երկրներում, թարգմանվում է 45 լեզուներով և հասանելի է ավելի քան երկու միլիարդ 800 միլիոն մարդու: Խմբի կազմում է նաև Եվրոպայի ամենամեծ մարզական ալիքը` <<Եվրոսպորտը >>, որը սփռվում է աշխարհի ավելի քան 100 երկրներում և հանդիսանում է օլիմպիական խաղերի հեռարձակման գործընկեր:

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը իր խոսքում ներկայացրեց մեր ժողովրդի մշակույթը, տնտեսությունը, հոգևոր և աշխարհիկ ավանդույթները: Նա հույս հայտնեց, որ բարեկամական հանդիպումը արդյունավետ կլինի և շնորհակալ եղավ Սաշա Լայերին գործակցության հնարավորությունը քննարկելու ու Հայաստանը աշխարհով մեկ հանրահռչակելու ցանկության համար:

Հյուրերն այցելել են նաև Օլիմպավան, ծանոթացել, հիացել են մարզակառույցով և պայմաններով:

Հանդիպումից հետո << Երևանի Արարատ կոնյակի – գինու - օղու կոմբինատ >> -ում Գագիկ Ծառուկյանն ու << Discovery Group >> մեդիաընկերության փոխնախագահ Սաշա Լայերը կատարել են տակառի զմռսման հանդիսավոր արարողություն:

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք