211652_close_icon
views-count2462 դիտում article-date 17:30 05-03-2020

Իրանը սկսել Է արգելափակել քաղաքները կորոնավիրուսի տարածման պատճառով. վարակման հաստատված դեպքերի թվաքանակը հասել Է 3513-ի, մահացել Է 107 մարդ

Իրանի առողջապահության նախարարությունը հայտարարել Է, որ ճանապարհներին սկսել են հսկիչ անցակետեր տեղակայել, որպեսզի սահմանափակվեն ուղեւորությունները քաղաքների միջեւ, եւ հանձնարարել Է համաքաղաքացիներին՝ ավելի քիչ օգտագործել թղթադրամներ: Այս հայտարարությունները, ինչպես հայտնել Է AP-ն, հեռուստաեթերում արել Է գերատեսչության ղեկավար Սայիդ Նամակին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նա նշել Է, որ վարակման հաստատված դեպքերի թվաքանակը հասել Է 3513-ի, մահացել Է 107 մարդ: Իրանի՝ ավելի վաղ փակված դպրոցներն ու համալսարանները չեն աշխատի մինչեւ Նովրուզ (մարտի 20): Նախարարը նաեւ հայտարարել Է, որ ավտոմեքենավարները լցակայաններում չպետք Է դուրս գան մեքենաներից, դրանք պետք Է լիցքավորեն լցակայանների աշխատակիցները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Նմանատիպ նյութեր