211652_close_icon
views-count5721 դիտում article-date 14:57 05-03-2020

Թուրքիայի խորհրդարանում Սիրիայի հարցի քննարկումը վերածվել է ծեծկռտուքի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թուրքիայի խորհրդարանում Սիրիայի Իդլիբ նահանգում իրավիճակի հետ կապված հարցի քննարկման ժամանակ վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի: Ինչպես հաղորդում է Associated Press» գործակալությունը, խորհրդարանի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Էնգին Օզքոչը մեղադրանքներ է հնչեցրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին,։ Ընդդիմադիր պատգամավորը պատասխանել է Թուրքիայի նախագահին, ով Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին անվանել էր դավաճան: Վերջինս կոչ էր արել սկսել բանակցություններ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի հետ: Ընդդիմադիր հատվածից ևս դավաճանության մեղադրանքներ են հնչել՝ ուղղված Էրդողանին: Ընդդիմադիր և իշխող խմբակցությունների փոխադարձ մեղադրանքներից հետո ծեծկռտուք է սկսվել: Հիշեցնենք, որ Իդլիբի հետ կապված իրավիճակը սրվեց հունվարի վերջին, երբ ի պատասխան զինյալների կողմից հրադադարի խախտման, Սիրիայի զինված ուժերը ստիպված հակահարված տվեցին և ազատագրեցին Հալեպի շրջանի ու Իդլիբի զգալի հատվածը: Մոսկվան իր աջակցությունն է հայտնել այս գործողություններին, իսկ Անկարան դա գնահատել է որպես ձեռք բերված պայմանավորվածությունների խախտում: Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ պատրաստվում է վճռական քայլեր ձեռնարկել Իդլիբում: Թուրքիան Իդլիբում սկսել է «Գարնանային վահան» ռազմական գործողությունը, ինչի հետևանքով իրավիճակն ավելի է սրվել: Այսօր՝ մարտի 5-ին, սպասվում է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր