211652_close_icon
views-count3795 դիտում article-date 16:17 04-03-2020

Ապարանում տեղի է ունեցել միջազգային, տարածաշրջանում առաջին Ձնամարտի Չեմպիոնների Լիգան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սույն թվականի փետրվարին Ապարանում տեղի ունեցավ տարածաշրջանում առաջին Ձնամարտի Չեմպիոնների Լիգան, որը կազակերպել էին Հայաստանի Ձնամարտի Ֆեդերացիան, Ֆինլանդիայի Ձնամարտի Ֆեդերացիայի և Ռուսաստանի Ձնամարտի Ֆեդերացիայի հետ համատեղ։ Միջոցառման հիմնական նպատակն էր պաշտոնապես բերելու այս ձմեռային սպորտաձևը Հայաստան։ Չեմպիոնների Լիգան բաց էր հանրության համար և ավելի քան 1000 դիտորդ վայելեցին ձմեռային խաղերը այս երկու օրերի ընթացքում։ Ձնամարտի Չեմպիոնների Լիգային մասնակցեցին 8 թիմ՝ թե Հայաստանից, և թե արտերկրից։ Ձնամարտի Հայաստանի Ֆեդերացիայի համահիմնադիր Տիգրան Պետրոսյանը; Ձնամարտի Հայաստանի Ֆեդերացիայի համահիմնադիր Էդմոնդ Խաչատրյանը; Ձնամարտի Ռուսաստանի Ֆեդերացիայի համահիմնադիր, Նատալիա Սմիրնովան; Ձնամարտի Ֆինլանդիայի Ֆեդերացիայի հիմնադիր Արի Պոյլոն իրենց խոսք ունեցան Ձնամարտի Չեմպիոնների Լիգա 2020 բացման արարողության ժամանակ։ Արի Պոյլոն ողջունեց բոլոր թիմերին, մաղթեց բոլորին արդար մրցակցություն և հռչակեց այս իրադարձությունը որպես լավ և խոստումնալից սկիզբ ապագայում ավելի մեծ և ընդարձակ ծրագրեր իրականացնելու համար։ Խաղերի գլխավոր մրցավարներն էին Արի Պոյլոն և Լեո Կորհոնեն Ֆինլանդիայից, Նատալիա Սմիրնովան Ռուսաստանից և Տիգրան Պետրոսյանը Հայաստանից։ Նրանց աջակցում էին կողային մրցավարները Հայաստանից։ Մասնակիցները եկել էին Երևանից, Ապարանից, Ենոքավանից, Մուրմանսկից, Արխանգելսկից և Քեմեյարվիից։ Ողջ առաջին օրվա ըթացքում բոլոր թիմերը խաղացին միմյանց դեմ։ Ամենաբարձր միավորներ հավաքած չորս թիմերը անցան կիսաեզրափակիչ։ Դրանք էին՝ «UParan» թիմը Ապարանից, «Yell Extreme Park» թիմը Ենոքավանից, «UNO» թիմը Մուրմանսկից և «Vityazi» թիմը Արխանգելսկից։ Ռուսական երկու թիմերը՝ «UNO» և «Vityazi» անցան եզրափակիչ։ Խիստ մրցակցության արդյունքում «Vityazi»-ի թիմը դարձավ Ձնամարտի Չեմպիոնների Լիգա 2020 հաղթող։ Երկրորդ տեղում հայտնվեց «UNO» թիմը Մուրմանսկից իսկ երրորդ տեղում՝ «UParan» թիմը Ապարանից։ Փակման արարողության ժամանակ ֆեդերացիայի համահիմնադիր Հակոբ Հակոբյանը նշեց, որ Ձնամարտի Չեմպիոնների Լիգա 2021 կունենա էլ ավելի մեծ մասշտաբներ, և մենք կհյուրընկալենք էլ ավելի շատ միջազգային հյուրեր։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր