211652_close_icon
views-count10628 դիտում article-date 00:04 04-03-2020

ՌԴ Լիպեցկ քաղաքում տեղի է ունեցել ավթովթար՝ հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաների մասնակցությամբ. վարորդներից մեկը տեղում մահացել է

Մարտի 3-ի առավոտյան ՌԴ Լիպեցկ քաղաքում տեղի է ունեցել ավթովթար՝ հայկական պետհամարանիշներով «BMW» և «Opel» մակնիշների ավտոմեքենաների մասնակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը: Դեսպանությանը Լիպեցկի մարզի ՆԳՆ վարչության կողմից փոխանցված տեղեկատվության համաձայն, «Opel» մակնիշի վարորդը (ՀՀ քաղաքացի, ծնված՝ 1988թ․) տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է Լիպեցկի քաղաքային 3-րդ հիվանդանոց։ «BMW» մակնիշի վարորդը (ՌԴ քաղաքացի, 54 տ․) պատահարի հետևանքով տեղում մահացել է։ Դեսպանությունը մշտական կապ է պահպանում տեղի համապատասխան մարմինների, բուժհաստատության և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Նմանատիպ նյութեր