9612 դիտում
22:17 03-03-2020
Թբիլիսիում Նիկոլ Փաշինյանի արած «խոստովանությունը» իր կադրային քաղաքականության մասին՝ կարևոր էր
Թբիլիսիում Նիկոլ Փաշինյանի արած «խոստովանությունը» իր կադրային քաղաքականության մասին՝ կարևոր էր: Այս մասով մի քանի կարճ արձանագրում անեմ.
1. Հիսուս Քրիստոսի հանդեպ աշակերտներից մեկի դավաճանությունը որպես օրինակ բերելը տեղին չէր, այն էլ այդ ոճով: Ոչ ոք իրեն չպետք է թույլ տա Աստծո անունը պարապ տեղը տալու: Եվ սեփական սխալներն Աստվածաշնչով պետք չէ մեկնաբանել, դրա համար գոյություն ունեն կառավարման տեսություններ: Քրիստոս Աստծո և քրիստոնեության առաքելությունը կադրային քաղաքականությունը չի եղել: Դավաճանությունն էլ միշտ լինելու է, կախված այն բանից թե ի՞նչն եք համարում դավաճանություն: Եվ եթե կադրերի մեծ մասն անփորձ կամ դիլետանտ են, ապա նախարարական պորտֆել և պատգամավորական մանդատ նրանց տալը պետության հանդեպ ազնվություն է թե “դավաճանությո՞ւն”:
2. Պետական և քաղաքական կառավարման մեջ սխալներն իհարկե թույլատրված են, ինչ որ տեղ նաև անխուսափելի: Խնդիրը դրանցից հետևություններ անելու մեջ է: Հուսամ, որ մեկ ուրիշ առիթով Փաշինյանը կխոստովանի, թե ի՞նչ հետևություններ է արել անձամբ ինքը որպես վարչապետ՝ իր և իր թիմակիցների սխալներից, որոնք կարող են նաև ճակատագրական լինել: Ժամանակը դա ցույց է տալու:
3. Պետական պաշտոնյաի հանդեպ հարուցվող քրեկան գործերը միշտ չէ, որ դավաճանության կամ սխալ կադրային քաղաքականության արդյունք են: Հիմա էլ կան պաշտոնյաներ, որոնց նկատմամբ քրեական գործեր հարուցելու հիմքեր չկան, բայց նրանց գործունեության արդյունավետությունը որևէ կերպ տեսանելի կամ չափելի չէ: Պայմանականորեն ազնիվ, բայց անարդյունավետ կառավարման պարագայում, երբ սպառվում են պետական միջոցները, բայց դրանից որևէ կերպ չի բարձրանում քաղաքացիների անվտանգությունն ու կենսամակարդակը՝ ժողովրդի 100 տոկոսով վստահության մասի՞ն է խոսում, թե՞ ոչ:
4. Պետության գործունեցության գլխավոր երաշխիքն օրենքն է և օրինականությունը: Երբ իրավապահ, կամ այլ համակարգի պետական պաշտոնյան դեմ է գնում օրենքին կամ պետության շահերին՝ հանգիստ կարող եք նաև դավաճանություն փնտրել: Իսկ եթե ղեկավարը սեփական անձի հանդեպ հավատարմությունն է դնում հիմքում, ապա հավատացեք, որ որևէ մեկին դավաճան անվանելը այլևս պետության մասին չի խոսում: Դա տանում է թայֆայական կամ կլանային քաղաքական կառավարման:
Եվ վերջում մի մեջբերում անեմ գերմանացի գիտնական Վիլհեմ Շվեբելից.
«Որտեղ սկսվում է նպատակահարմարությունը պետության տեսակետից, այնտեղ սկսվում են քաղաքացիների նկատմամբ կամայականությունները»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3556 դիտում
10:05 12-06-2021
Նիկոլ Փաշինյանի արյունոտ խոստովանությունը. «168 ժամ»
1177 դիտում
11:01 28-02-2023
Եղիշե Կիրակոսյանի «խոստովանությունը». Նիկոլ Փաշինյանի իշխանությունը քամի տատանելով է զբաղված․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
721 դիտում
13:36 26-04-2024
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
451 դիտում
12:55 26-04-2024
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները