4115 դիտում
19:47 03-03-2020
Թորոսյանն Իրանի առողջապահության նախարարի հետ քննարկել է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը. Իրանում վարակվածների թիվը վերջին 24 ժամվա ընթացքում ավելացել Է ավելի քան 800-ով
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարար Սայիդ Նամակիի հետ քննարկել է Իրանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Թորոսյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:
«Քիչ առաջ խոսեցի Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարար Սայիդ Նամակիի հետ Իրանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի մասին:
Նախ և առաջ, իմ և մեր բոլորի աջակցությունը հայտնեցի Իրանի բարեկամ ժողովրդին և նախարարությանը այս հիվանդության դեմ պայքարի գործում և հույս հայտնեցի, որ շատ շուտով նրանք կհաղթահարեն այն: Նաև հետաքրքրվեցի երկրում առկա իրավիճակով: Նախարար Նամակին հայտնեց, որ երկրում ստեղծվել են բավարար լաբորատոր և բուժական հզորություններ կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների համար, ինչպես նաև վստահեցրեց ինձ, որ դրանք համապատասխանում են միջազգային մոտեցումներին»,- գրել է նախարարը:
Թորոսյանն ու Նամակիին պայմանավորվել մշտական կապի մեջ լինել` երկրներում առկա իրավիճակի և իրականացվող քայլերի մասին միմյանց տեղեկացնելու և փորձի փոխանակման համար:
Մարտի 2-ին ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել Իրանի Իսլամական Հանրապետությունում կորոնավիրուսի տարածման դեպքերի հետ կապված Հայաստան-Իրան սահմանահատումների սահմանափակումները երկարացնել ևս 2 շաբաթով:
«Մարտի 2-ին՝ առավոտյան, վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունից հետո, Կառավարությունն արտահերթ որոշում է կայացրել, որը, հավանաբար, այսօր կհրապարակվի և վաղն ուժի մեջ կմտնի: Իրանի Իսլամական Հանրապետության հետ սահմանահատումների հետ սահմանափակումներն ընդունվել էին 2 շաբաթ ժամանակով՝ մինչև մարտի 10-ը: Այդ երկրում առկա համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ որոշում ընդունվեց այդ սահմանափակումները երկարացնել ևս 2 շաբաթով՝ մինչև մարտի 24-ը: Բեռնափոխադրումների մասով որոշակի բացառություններ կային, որոնք կհանվեն և ժամանակավորապես կմնան սահմանափակումների դաշտում»,- նշել է Արսեն Թորոսյանը:
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին 24 ժամվա ընթացքում ավելացել Է ավելի քան 800-ով՝ մինչեւ 2336, զոհերի թիվը հասել է 77-ի:
Նմանատիպ նյութեր
18866 դիտում
09:37 13-11-2017
Իրանում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 200-ը. կա ավելի քան 800 վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1021 դիտում
23:39 23-12-2023
Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում ավելի քան 200 մարդ է զոհվել
3823 դիտում
10:59 14-05-2020
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 142–ով, կա 1 մահ, դեպքերի թիվը հասավ 3860-ի
Այս բաժնից
475 դիտում
20:34 25-04-2024
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
511 դիտում
20:21 25-04-2024
ՀՀ ԳԱԱ-ն և Աթենքի ակադեմիան համագործակցության հուշագիր են ստորագրել
889 դիտում
20:10 25-04-2024
Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրականացնող մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է