211652_close_icon
views-count4450 դիտում article-date 13:01 03-03-2020

«Բժիշկ՝ բժշկեա՛ զանձն քո»․ Զոհրաբ Մնացականյանը՝ Մևլութ Չավուշօղլուին

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնաբանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլու հետ: «Համանախագահներին ուղղված Մևլյութ Չավուշօղլու խորհուրդները ստիպում են հիշել Ղուկասին 4.23 «Բժի՛շկ, ինքդ քեզ բուժի՛ր»,-գրել է Մնացականյանը թվիթերյան էջում: Հիշեցնենք, որ Մեւլյութ Չավուշօղլին Անկարայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Հանդիպումից հետո թուրք նախարարը թվիթերյան գրառում է կատարել. «Մինսկի խումբն այսուհետ պետք է կատարի ավելի ակտիվ աշխատանք Ղարաբաղյան հարցի կարգավորման համար: Այդ որոշումը պետք է լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»,-գրել է Չավուշօղլին:

Նմանատիպ նյութեր