211652_close_icon
views-count10586 դիտում article-date 20:51 02-03-2020

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 1501-ի, մահացել Է 66 մարդ

Իրանում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 1501-ի, գրանցվել Է մահվան 66 դեպք: Այս տվյալները մարտի 2-ին հրապարակել Է Իրանի առողջապահության եւ բժշկական կրթության նախարարությունը, որի հայտարարությունը մեջբերել Է հեռուստառադիոհաղորդումների IRIB կորպորացիան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Հայտնաբերվել Է կորոնավիրուսի 1501 դեպք»,-ասված Է հաղորդագրության մեջ: Նաեւ նշվում Է, որ «հիվանդության զոհերի թիվը հասել Է 66-ի»: Ավելի վաղ հաղորդվել Էր 978 հիվանդացածի եւ 54 մահացածի մասին: Իրանի առողջապահույթան նախարարությունը փետրվարի 19-ին հայտնել Էր երկրում նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերի մասին: Վարակվածներն ի հայտ են բերվել Ղոմի նահանգում: Վիրուսի տարածման կապակցությամբ փակվել են դպրոցները, մեկ շաբաթով աշխատանքը դադարեցրել Է Մեջլիսը (խորհրդարանը), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ նյութեր