211652_close_icon
views-count2837 դիտում article-date 16:57 02-03-2020

Ուհանում կորոնավիրուսով վարակվածների համար նախատեսված հիվանդանոցներից մեկը փակել են

Չինաստանի Ուհան նահանգում փակել են նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների համար կառուցված հիվանդանոցներից մեկը։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով չինական լրատվամիջոցներին։ Նշվում է, որ մարտի 1-ին Ցզյակոու շրջանի հիվանդանոցից առողջացած դուրս է գրվել 34 մարդ, իսկ մնացյալ 74-ին տեղափոխել են այլ բժշկական հաստատություններ։ Հիշեցնենք, որ համաճարակի մասին, որն առաջացրել է COVID-19 հարուցիչը, չինական իշխանությունները հայտարարեցին 2019 թվականի դեկտեմբերի 31-ին։

Նմանատիպ նյութեր