211652_close_icon
views-count10958 դիտում article-date 16:31 02-03-2020

Իրանում կորոնավիրուսով վարակված բարձրաստիճան պաշտոնյա է մահացել

Իրանում մարտի 2-ին մահացել է Նպատակահարմարության խորհրդի (Իրանի բարձրագույն ղեկավարությանն առընթեր խորհրդակցական մարմին) անդամ Մոհամադ Միրմոհամադին: Այդ մասին հայտնել է Fars գործակալությունը։ Մահվան ստույգ պատճառը չի նշվում: Սակայն գործակալությունը հայտնում է, որ ավելի վաղ պաշտոնյայի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել: Մարտի 1-ի երեկոյան նա հոսպիտալացվել էր Թեհրանում: Միրմոհամադին 72 տարեկան էր, իր կյանքի ընթացքում նա 2 անգամ Ղոմի նահանգից ընտրվել էր Իրանի Մեջլիսի պատգամավոր: Պաշտոնական տվյալներով՝ Իրանում Covid-19-ով վարակվածների թիվը կազմում է 978, գրանցվել է մահվան առնվազն 54 դեպք։

Նմանատիպ նյութեր