211652_close_icon
views-count5190 դիտում article-date 17:11 29-02-2020

Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 43-ի

Առնվազն 43 մարդ է մահացել Իրանում կորոնավիրուսով վարակվելու հետևանքով։ Այդ մասին հայտնել է Associated Press-ը՝ հղում անելով Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցչին։ Ընդհանուր հաշվով՝ ներկա պահին այդ երկրում արձանագրվել է COVID-2019-ով վարակվածության 593 դոպք։ Ավելի վաղ Իրանի՝ կանանց ու ընտանիքի հարցերով փոխնախագահ Մասումե Էբթեքարը հայտնել էր, որ ինքը ևս վարակվել է կորոնավիրուսով։ Կորոնավիրուս է հաստատվել նաև իրանցի 4 պատգամավորների, ինչպես նաև առողջապահության փոխնախարարի մոտ։ Նախօրեին էլ իրանական իշխանությունները 3 օրով արձակուրդ են հայտարարել բոլոր դպրոցների համար։ Ներկա պահին վիրուսը տարածվել է Իրանի 21 նահանգներում։

Նմանատիպ նյութեր