211652_close_icon
views-count4526 դիտում article-date 16:32 29-02-2020

Հունաստանը կանխել է ավելի քան 4000 սիրիացի փախստականների մուտքը երկիր

Հունական իշխանությունները թույլ չեն տվել Թուրքիայից ավելի քան 4000 սիրիացի փախստականների մուտքը երկիր։ Այդ մասին հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով եվրոպական լրատվամիջոցների։ Կառավարության ներկայացուցիչ Ստելիոս Պետսասը հայտարարել է, որ փետրվարի 28-ին Հունաստանը ենթարկվել է անօրինականորեն կազմակերպված սիրիացի փախստականների զանգվածային գրոհի, որը իր երկիրը կարողացել է կանխել։ Նշվում է, որ Հունաստանի ոստիկանության և փախստակաների միջև փետրվարի 29-ի առավոտից բախումներ են տեղի ունենում։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ բացել է իր երկրի սահմանները Եվրոպայի առաջ։ «Մենք այն իրավիճակում չենք, որ կերակրենք հազարավոր փախստականների»,-հայտարարել էր նա։

Նմանատիպ նյութեր