211652_close_icon
views-count4515 դիտում article-date 15:07 29-02-2020

Իրանում 5 պատգամավոր վարակվել է կորոնավիրուսով

Իրանի խորհրդարանի 5 պատգամավոր վարակվել է նոր կորոնավիրուսով: Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով Իրանի օրենսդիր մարմնի նախագահության ներկայացուցիչ Ասադուլլահ Աբբասին: «Կորոնավիրուսի ախտորոշման թեստ հանձնած 100 պատգամավորներից հինգի վերլուծությունները դրական էին: Այլ պատգամավորները կանցնեն փորձարկում»,-ասել է նա: Աբբասին ավելի վաղ հայտնել էր, որ խորհրդարանը դադարեցրել է նիստը կորոնավիրուսի պատճառով:

Նմանատիպ նյութեր