211652_close_icon
views-count17685 դիտում article-date 21:40 28-02-2020

Թեհրան-Երևան երկրորդ հատուկ չվերթով Հայաստան է ժամանել 80 քաղաքացի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել Թեհրան-Երևան երկրորդ հատուկ չվերթը, որով 80 քաղաքացի է տեղափոխվել Հայաստան։ Ինչպես նախորդ չվերթի ժամանակ, այնպես էլ այս անգամ ուղևորների ջերմաչափում է իրականացվել։ Հիշեցնենք, որ ս.թ. փետրվարի 26-ին առաջին հատուկ չվերթով Իրանից Հայաստան էր տեղափոխվել 52 քաղաքացի։ Նրանցից ոչ մեկը չի հոսպիտալացվել։ Գրանցվել էին միայն անձնական տվյալները՝ հետագայում տնային երկշաբաթյա հսկողություն իրականացնելու և համար։ Տեսանյութը՝ [url=https://www.youtube.com/watch?time_continue=42&v=sCvWQKrgjos&feature=emb_logo]News.am[/url]-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր