211652_close_icon
views-count4049 դիտում article-date 16:27 28-02-2020

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 388-ի, մահացել է 34 մարդ

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին 24 ժամվա ընթացքում ավելացել է 10-ով՝ հասնելով 388-ի, մահացել է 34 մարդ: Այդ մասին փետրվարի 28-ին հայտնել է Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը, փոխանցում է Ria Novosti-ն։ «Ընդհանուր առմամբ՝ վարակման դեպքերի թիվը հասել է 388-ի, 73 մարդ ապաքինվել է, մահացել է 34 մարդ»,-ասել է Ջահանփուրը, որի ասուլիսը ցուցադրել է IRINN հեռուստաալիքը: Նրա խոսքով՝ առաջիկա օրերին կանխատեսվում է վիրուսի հետագա տարածումը:

Նմանատիպ նյութեր