3747 դիտում
19:57 27-02-2020
Դել Պիերոյի այցը Հայաստան որևէ առնչություն չի ունեցել ՀՖՖ-ի հետ
Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալեսանդրո Դել Պիերոն արդեն Հայաստանում չէ: Այս մասին ֆեյբուքյան իր էջում գրառում է կատարել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Հայկ Կարապետյանը՝ նշելով նաև, որ նախկին ֆուտբոլիստի այցի հետ ՀՖՖ-ն որևէ առնչություն չունի.
«Քանի որ ստացած զանգերի և հաղորդագրությունների քանակն ընդամենը մեկ ժամում գերազանցեց միջին վիճակագրական նորման, շտապում եմ տեղեկացնել, որ Ալեսանդրո Դել Պիերոյի այցը Հայաստան որևէ առնչություն չի ունեցել ՀՖՖ-ի կամ հայկական ֆուտբոլի հետ: Նա արդեն Հայաստանում չէ»,- գրել է Կարապետյանը։
Հիշեցնենք, որ «Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալեսանդրո Դել Պիերոն իր instagram-ի story-ում կիսվել է տեսանյութով`բարի լույս մաղթելով Երևանին, հայտնում է Armsport.am-ը։
Նմանատիպ նյութեր
996 դիտում
20:43 03-11-2014
Դել Պիերոյի կարծիքով իտալական ֆուտբոլը դուրս է գալիս ճգնաժամային իրավիճակից
Այս բաժնից
1195 դիտում
14:54 11-04-2024
Ծանրորդ Վարազդատ Լալայանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող
1111 դիտում
11:53 11-04-2024
Ծանրամարտի աշխարհի գավաթ. այսօր մրցահարթակ դուրս կգան Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը
3721 դիտում
09:31 11-04-2024
Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիան ներկայացրեց 2024թ մեծահասակների և Մ14 չեմպիոնների անունները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ