211652_close_icon
views-count2504 դիտում article-date 17:18 27-02-2020

Եվրոպայի առաջնություն. Նարե Գաբրիելյանը՝ լավագույն վեցյակում

Վրոցլավում շարունակվում է Եվրոպայի հրաձգության առաջնությունը: Մրցումների հերթական օրը կայուն կրակոցներով աչքի ընկավ պատանեկությունը լիովին չհաղթահարած, 15-ամյա Նարե Գաբրիելյանը: Նա հանդես եկավ երիտասարդների ստուգատեսում: Օդամղիչ ատրճանակով, 40 մասնակիցների պայքարում, 10 մետրից 60 կրակոցով նախ մտավ եզրափակիչ, ապա 568 միավորով ուժեղագույն ությակի պայքարում գրավեց վեցերորդ պատվավոր տեղը:

Նմանատիպ նյութեր