211652_close_icon
views-count3026 դիտում article-date 18:32 27-02-2020

Երևանում կանցկացվի Հայաստանի սամբոյի 2020թ. պատանեկան առաջնությունը. կմասնակցի շուրջ 170 մարզիկ

2020թ. մարտի 1-ին Գազպրոմ Արմենիայի «Ուսումնա-սպորտային համալիրում» (Երևան, Ծարավ Աղբյուրի փ. 55/25) կանցկացվի Հայաստանի սամբոյի 2020թ. պատանեկան առաջնությունը, որին կմասնակցի շուրջ 170 մարզիկ-մարզուհի՝ ՀՀ մարզերից, Արցախից, Երևանից: Հիշեցնենք, որ այս տարի Հայաստանի սամբոյի ֆեդերացիան անցկացրեց մարզային առաջնություններ, որոնց հաղթողներն ու մրցանակակիրները իրավունք ձեռք բերեցին մասնակցելու հանրապետական առաջնությանը: Առաջնության արդյունքում կձևավորվի Հայաստանի պատանեկան հավաքականը, որն էլ ապրիլի 9-ից 13-ը մեր երկիրը կներկայացնի Բուլղարիայում ամցկացվելիք Եվրոպայի առաջնությունում: Նախնական գոտեմարտերը կմեկնարկեն ժամը 10-ից, եզրափակիչները՝ ժամը 17-ից: Մուտքն ազատ է: [b]Հայաստանի սամբոյի ֆեդերացիա[/b]

Նմանատիպ նյութեր