հիմնական կայք
Լրահոս

Երևանում կայացավ Բոդիբիլդինգի Աշխարհի Ֆեդերացիայի DIAMOND NATURAL CUP բաց առաջնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանում կայացավ Բոդիբիլդինգի Աշխարհի Ֆեդերացիայի DIAMOND NATURAL CUP բաց առաջնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Փետրվարի 26-ին Երևանի Ստանիսլավսկու անվան թատրոնի դահլիճում Նատուրալ Բոդիբիլդինգի Աշխարհի Ֆեդերացիայի նախաձեռնությամբ կայացավ WNBF-ի DIAMOND NATURAL CUP միջազգային բաց առաջնությունը:


Bikini, Fitness modeling, Bodybulidin, Men's physique անվանակարգերով հանդես եկող սպորտսմենները մրցույթին կարող էին հայտ ներկայացնել ու մասնակցել միայն այն դեպքում, եթե մարզումների ընթացքում չեն օգտագործել արգելվող հավելումներ, ստերոիդներ:

Մասնակիցները նախ հաղթահարել էին ստի դետեկտորի և դոպինգ թեստի փորձությունները և նոր հասել բեմահարթակ, ինչն արդեն նրանց բոլորի համար հաջողություն էր:

Men's physique անվանակարգում և նաև ողջ մրցույթի ընթացքում Հայաստանը ներկայացնող միակ մարզիկը Կարեն Վարդանյանն էր, ով նաև կարատեի ֆեդերացիայի անդամ է, գլխավոր քարտուղար:

Համառ պայքարի արդյունքում Կ. Վարդանյանն իր անվանակարգում 16 սպորտսմենների մեջ զբաղեցրեց 10-րդ պատվավոր հորիզոնականը: Նա թեպետ հաղթական տեղ չգրավեց, բայց Նատուրալ Բոդիբիլդինգի Աշխարհի Ֆեդերացիայի կողմից ստացավ միջազգային մարզչական որակավորում և այսուհետ նաև ֆիթնեսի մարզիչ աշխատելու իրավունք:

Սա կարելի է նաև լավ արդյունք համարել այն պատճառով, որ Կ. Վարդանյանը դեռ նոր է զբաղվում տվյալ մարզաձևով և կարողացել է մկանային մասսա հավաքել և անցնել մարմնի չորացմանը շատ կարճ ժամանակում:

Լուսանկարները՝ Հայկ Կիսեբլյանի

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք