հիմնական կայք
Լրահոս

Հայաստանը Լոնդոնում միասնական տաղավարով կմասնակցի «AI & Big data EXPO» ցուցահանդեսին

Հայաստանը Լոնդոնում միասնական տաղավարով կմասնակցի «AI & Big data EXPO» ցուցահանդեսին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հրավիրում է ընկերություններին մասնակցելու ս․թ․ մարտի 17-18 Լոնդոնում անցկացվելիք «AI & Big data EXPO» միջազգային ցուցահանդեսին (https://www.ai-expo.net/):


Պատվիրակության կազմում ընդգրկված ընկերությունները հեղինակավոր այս ցուցահանդեսին Հայաստանը կներկայացնեն «Armenia» միասնական տաղավարով։

Հայաստանյան ընկերություններին հնարավորություն է ընձեռվում միասնական տաղավարի շրջանակներում ներկայացնելու իրենց արտադրանքն ու նորարարական լուծումները, ձեռք բերելու նոր գործընկերներ, ընդլայնելու իրացման ու գործակցության շուկաները:

Ցուցահանդեսին մասնակցելու հայտ ներկայացրած և ընտրված ընկերությունների ներկայացուցիչների գիշերակացը (3 գիշեր) և տաղավարում ներկայացվածությունը կհոգա ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։

Հայտադիմումը և մասնակից ընկերությունների ընտրության չափորոշիչները ներկայացված են AI-EXPO Application Form-ում։

Հայտադիմումի լրացման վերջնաժամկետն է մարտի 1-ը:

Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել 010.59.01.27 հեռախոսահամարով կամ գրել հետևյալ էլ․փոստի հասցեին` [email protected]։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք