211652_close_icon
views-count49883 դիտում article-date 12:35 27-02-2020

Ավտովթար Երևանում.բախվել են Infiniti-ն, Mercedes Տ 500-ը և Toyota Camry-ն. օպերատիվ են գործել Երևանի ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում Երևանյան խճուղու թիվ 27 տան դիմաց բախվել են Toyota Camry մակնիշի 99 QX 991 համարանիշի, Mercedes Տ 500 մակնիշի 23 ԼՍ 588 համարանիշի և Infiniti մակնիշի 35 ՍG 797 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի տեսուչներ Վահան Հովհաննիսյանն ու Հայկ Մարտիրոսյանը։ Փաստի առթիվ Հ. Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Օպերատիվորեն ժամանել է նաև «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր