հիմնական կայք
Լրահոս

Նկարչի տանը բացվեց ազգությամբ ասորի, վաղամեռիկ Աշոտ Իսակովի 80-ից ավելի աշխատանքների ցուցահանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նկարչի տանը բացվեց ազգությամբ ասորի, վաղամեռիկ Աշոտ Իսակովի 80-ից ավելի աշխատանքների ցուցահանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Երեկ՝ փետրվարի 26-ին, նկարչի տանը բացվեց ցուցահանդես, որտեղ ներկայացված են Աշոտ Իսակովի 80-ից ավելի աշխատանքները՝ գեղանկարներ, գրաֆիկական և ջրաներկ գործեր (ցուցահանդեսը բաց կլինի մինչև մարտի 1-ը):


Ցուցահանդեսի կազմակերպիչը նրա որդին՝ Արայ Իսակովն է:

«Ինքնադիմանկար», «Լույսի ուխտավորը», «Փրկության տապան», «Ջինջ լռություն», «Սուրբ Ծնունդ» և այլ աշխատանքների կողքին այցելուները կտեսնեն նաև «Հիսուսի խաչելությունը» անավարտ մնացած աշխատանքը:

1990-ականներին Երևանում նրան շատերն էին ճանաչում։ Երբ 1991-ին Ժուռնալիստի տանը բացվեց նրա գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքների անհատական առաջին ցուցահանդեսը, արձագանքեցին գրեթե բոլոր թերթերը, հանրային ռադիոն: Աշոտ Իսակովը երևանյան մշակութային կյանքի ամենաինքնատիպ ու առեղծվածային դեմքերից էր:

Ազգությամբ ասորի էր: Ծնվել էր 1954-ի նոյեմբերի 28-ին Աբովյան քաղաքում:

Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք