211652_close_icon
views-count6243 դիտում article-date 02:18 27-02-2020

Չեմպիոնների լիգա. Մղձավանջային վերջաբան «Ռեալի» համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի «Ռեալ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը լիովին արդարացրեց սպասելիքները: Առաջին խաղակեսը անցավ չափազանց անհետաքրքիր և ձանձրալի պայքարում: Ամեն ինչ թողել էին երրորդ խաղակեսին: 60-րդ րոպեին «Սիթիի» պաշտպանների սխալների արդյունքում մադրիդցիները բացեցին հաշիվը՝ աչքի ընկավ Իսկոն: Դրանից հետո Զինեդին Զիդանի թիմը հանգիստ վերահսկում էր խաղը, սակայն հետո իսկական մղձավանջ սկսվեց և 7-8 րոպեում ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ: Նախ, 78-րդ րոպեին Ժեզուսը հավասարեցրեց հաշիվը՝ 1:1: 4 րոպե անց Ստերլինգը 11 մետրանոց հարված վաստակեց, որը դիպուկ իրացրեց Դե Բրույնեն: Իսկ 86-րդ րոպեին տուգանային հրապարակի գծի վրա վերջին հույսի խախտման համար դաշտից հեռացվեց «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը: Խաղն ավարտվեց «Սիթիի» հաղթանակով՝ 2:1 և «Ռեալը» ծայրաստիճան բարդ վիճակում հայտնվեց: Մանչեսթերում՝ առանց Ռամոսի, Ազարի, մադրիդիցներին դժվարին հանդիպում է սպասվում: Զուգահեռ խաղում «Լիոնը» անակնկալ մատուցեց՝ 1:0 հաշվով սեփական հարկի տակ հաղթելով «Յուվենտուսին»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր