211652_close_icon
views-count2144 դիտում article-date 23:00 26-02-2020

Ռումենիգեն Ֆլիկին 55-ամյակի առթիվ գրիչ է նվիրել՝ ակնարկելով պայմանագիրը

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը, ամենայն հավանականությամբ, մյունխենցիների հետ նոր պայմանագիր կկնքի: «Բավարիայի» նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն մարզչի շնորհավորել 55-ամյակի կապակցությամբ և նրան գրիչ նվիրել: «Լրացավ մեր մարզչի 55-րդ տարեդարձը: Դա լավ տարիք է: Բոլոր նրանց համար, ովքեր չգիտեն, թե կարմի տուփում ինչ կա, ասեմ, որ այնտեղ գրիչ է: «Բավարիայում» երբեմն դրանով թղթեր են ստորագրում», ասել է Ռումենիգեն «Չելսիի» հետ խաղից հետո: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում «Բավարիան» Լոնդոնում 3:0 հաշվով հաղթեց «Չելսիին»: Հիշեցնենք, որ Ֆլիկի ներկայիս պայմանագրի ժամկետը մյունխենցիների հետ ավարտվում է այս մրցաշրջանի վերջում:

Նմանատիպ նյութեր