211652_close_icon
views-count2815 դիտում article-date 21:29 26-02-2020

Ռոբերտ Լևանդովսկին կոտրվածք է ստացել

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում «Չելսիի» հետ առաջին խաղում (3:0): 31-ամյա լեհի մոտ ախտորոշվել է ձախ ծնկի հատվածում ոսկրի կոտրվածք: Մոտ 10 օր նա գիպսով կլինի, որից հետո կսկսվի ապաքինման կուրսը: Սպասվում է, որ խաղացողը բաց կթողնի մոտ 1 ամիս: Լևանդովսկին Բունդեսլիգայի այս մրցաշրջանում անցկացրած 23 խաղում դարձել է 25 գոլի հեղինակ: Գոլ+փոխանցում հաշվարկով նա առաջատար է նաև Չեմպիոնների լիգայում:

Նմանատիպ նյութեր