հիմնական կայք
Լրահոս

Սիրիայում Հայաստանի դեսպանը հանդիպում է ունեցել Սիրիայի խորհրդարանի նախագահի հետ

Սիրիայում Հայաստանի դեսպանը հանդիպում է ունեցել Սիրիայի խորհրդարանի նախագահի հետ Փետրվարի 26-ին Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանն այցելեց Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողով, որտեղ հանդիպեց ԺԺ նախագահ Համուդա Սաբբաղի (Hammouda Sabbagh) և Սիրիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամների հետ:


Դեսպան Գևորգյանը Սիրիայի խորհրդարանի նախագահին փոխանցեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի շնորհակալական ուղերձը՝ ՍԱՀ ԺԺ կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման և համապատասխան բանաձևի ընդունման կապակցությամբ:

Դեսպանը նշեց, որ «այս բանաձևը հայ և սիրիացի ժողովուրդների դարավոր բարեկամության և փոխադարձ համակրանքի վառ վկայությունն է։ Բանաձևի ընդունումը ծանրակշիռ ավանդ է պատմական արդարության վերականգնման և ցեղասպանությունների կանխարգելման գործում»:

ՀՀ դեսպանն ու ՍԱՀ խորհրդարանի նախագահն անդրադարձան երկկողմ միջխորհրդարանական համագործակցության զարգացմանը և, այդ համատեքստում, ընդգծեցին բարեկամության խմբերի գործունեության ակտիվացման կարևորությունը:

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք