2813 դիտում
19:34 26-02-2020
15-ամյա Գոռ Խաչատրյանը` հրաձգության Եվրոպայի չեմպիոն
Լեհաստանի Վրոցլավ քաղաքում կայացած Եվրոպայի հրաձգության առաջնության օդամղիչ զենքաձևերում սպասելիքները գերազանել է երևանցի Գոռ Խաչատրյանը. նա երիտասարդական առաջնության ծրագրով, «խառը վազք» մրցաձևում, 20 + 20 կրակոցներով վաստակել է 382 միավոր, միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը, նվաճել աշխարհամասի երիտասարդների հաղթողի կոչումը և պարգևատրվել ոսկե մեդալով:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
15-ամյա Գոռ Խաչատրյանը նաև լրացրել է միջազգային կարգի սպորտի վարպետի ցուցանիշը:
Եվրոպայի ռեկորդ է գրանցել Հայաստանի ներկայացուցիչ Գոհար Հարությունյանը: Երեկ նա Հայաստանի կանանց հավաքականի կազմում, ինչպես հայտնի է, թիմային պայքարում գրավել է երրորդ տեղը: Նրա խոցած 549 միավորը հին աշխարհամասի երիտասարդական նոր բարձրագույն նվաճում է:
Փակ մարզասրահներում անցկացվող Եվրոպայի հրաձգության առաջնությունը շարունակվում է:
Նմանատիպ նյութեր
1425 դիտում
17:02 25-03-2022
Լիլիթ Մկրտչյանը՝ գնդակային հրաձգության Եվրոպայի չեմպիոն, Արուսյակ Գրիգորյանը՝ փոխչեմպիոն
2137 դիտում
22:03 17-04-2023
Գոռ Սահակյանը Եվրոպայի չեմպիոն է․ Ծանրամարտի ԵԱ
Այս բաժնից
1045 դիտում
21:23 03-04-2024
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ՀՀ պատանեկան առաջնության մրցումային 1-ին հաղթողներն ու մրցանակակիրները
928 դիտում
18:13 03-04-2024
Հայաստանի շախմատիստներից լավագույնը Հայկ Մարտիրոսյանն է
871 դիտում
11:22 03-04-2024
Կրիշտիանու Ռոնալդուն հեղինակել է կարիերայի 65-րդ հեթ-տրիկը. ArmSport.am