211652_close_icon
views-count2889 դիտում article-date 20:37 26-02-2020

Երևանում կկայանա «Հայաստանի Գրան Պրի 2020» մեծամասշտաբ առաջնությունը

Այս տարվա «Հայաստանի Գրան Պրի 2020» միջազգային առաջնությունը կկայանա մայիսի 10֊ին՝ Երևանում։ «Հայաստանի Գրան Պրի 2020» առաջնության սպասված հյուրերն են միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Դեյվիդ Փիքթհալը և KWU վարկածով գլխավոր քարտուղար Ալեքսանդր Պիչկունովը: Հանդիպում և մտքերի փոխանակում տեղի կունենա Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի հիմնադիր-նախագահ Անդրանիկ Հակոբյանի, Դեյվիդ Փիքթհալի և Ալեքսանդր Պիչկունովի հետ։ Խորհրդակցության նպատակն է հետագայում միջազգային այլ լայնամասշտաբ մրցաշարերի, ինչպես նաև Եվրոպայի և Աշխարհի առաջնությունների անցկացումը ՀՀ-ում։ Հայաստանի Կիոկուշին Կարատեն՝ Անդրանիկ Հակոբյանի նախագահությամբ, արդեն բազում առաջնություններ է անցկացրել, և ապագայում նախատեսվում է դրանց թիվը կրկնապատկել։

Նմանատիպ նյութեր