211652_close_icon
views-count2587 դիտում article-date 17:25 26-02-2020

Արսեն Վենգեր. «Արսենալը» պատրաստեց Գնաբրիին, իսկ «Բավարիան» գողացավ նրան

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը անդրադարձել է «Բավարիայի»կիսապաշտպան Սերժ Գնաբրիի խաղին, որը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում երկու գոլ խփեց «Չելսիին»: «Այդ տղան հնարավորությունների իրական սահման չունի: Խնդիրն այն է, թե որքանով է նա պատրաստ դժվարություններին: Գնաբրին օժտված է արագությամբ, հզորությամբ, տեխնիկայով, խելքով, սակայն երբեմն նա հեշտ ճանապարհներ է ընտրում: Դրանում էր իր խնդիրը: Ես նրան ուղարկեցի «Վեսթ Բրոմվիչ», և դա ընդհանրապես չաշխատեց: Եթե անկեղեծ, ինձ թվում է, որ նրա հետ համաձայնություն կար և «Բավարիան» պարզապես նրան գողացավ «Վերդերից»: Սերժը լավ խաղացող է, նա անհատական և կոլեկտիվ խաղի ունակություներ ունի: Նա լավն էր, երբ մենք նրան պատրաստեցինք և ցանկանում էինք նոր պայմանագիր կնքել, նախորդն ավարտվում էր, և մենք մտածում էինք, որ նա կմնա», ասել է Վենգերը:

Նմանատիպ նյութեր