2022 դիտում
11:26 26-02-2020
Զոհրաբ Մնացականյանը Ջոզեֆ Բորելի հետ հեռախոսով քննարկել է ՀՀ-ԵՄ միջոցառումների առաջիկա ժամանակացույցը
Փետրվարի 25-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Եվրոպական Միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեֆ Բորելի հետ:
ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցները մտքեր փոխանակեցին ՀՀ-ԵՄ գործընկերության բազմաշերտ օրակարգի շուրջ, ընդգծվեց Արեւելյան գործընկերության կարեւորությունը՝ որպես ԵՄ հետ ընդհանուր արժեքների եւ ամրագրված նպատակների կյանքի կոչմանն ուղղված կարեւոր հարթակ: Զրուցակիցները շեշտեցին Հայաստան - Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվեց ՀՀ-ԵՄ երկկողմ եւ բազմակողմ միջոցառումների առաջիկա ժամանակացույցը:
ԵՄ բարձր ներկայացուցչի խնդրանքով նախարար Մնացականյանը ներկայացրեց ԼՂ հիմնահարցում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը եւ մոտեցումները, ինչպես նաեւ անդրադարձավ խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում վերջին հանդիպումներին:
Նմանատիպ նյութեր
2058 դիտում
14:09 04-10-2020
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ժոզեպ Բորելի հետ
Այս բաժնից
286 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
694 դիտում
18:33 25-04-2024
ՀՀ-ում ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
289 դիտում
18:17 25-04-2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին