211652_close_icon
views-count6428 դիտում article-date 23:53 25-02-2020

Ես անձամբ կկտրեմ իմ ձեռքերը և մի կեղծիք թույլ չեմ տա, որովհետև դա կնշանակի ջնջել այն արժեքները, որոնց վրա մենք կանգնած ենք. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կարծում եմ արդեն եկել է պահը արձանագրելու, թե ինչ է հարկավոր ՀՀ-ն հզոր, կենսունակ ինքնիշխան, լիարժեք պետություն դարձնելու համար, դրա համար մեզ հարկավոր են ինստիտուտներ: Այս մասին այօսր «Այո»-ի շտաբի դրամահավաքի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գրում է [url=https://www.tert.am/am/news/2020/02/25/pashinyan/3220248?fbclid=IwAR37eL1hoLZXMcdDjy3Qz3gFQZ94RaDQa7rSLC4Kg29QaWCTnxpZWJeHA10]Tert.am[/url]-ը: «Բոլոր տեսություններն ապացուցել են, որ հնարավոր չէ ունենալ մրցունակ պետություն առանց ինստիտուտների և մեր այս ճանապարհը, որն անցնում ենք, իրականում ինստիտուտների կայացման ճանապարհ է, 2018-ի մայիսին ՀՀ-ում արձանագրվեց ինստիտուտներից կարևորագույնի՝ քաղաքացու հաղթանակը:Այնուհետև մենք շատ արագ փակեցինք ընտրությունների և առհասարակ կեղծիքների ինտիտուտը, հաջորդ փուլում կայացավ Ազգային ժողովը, որովհետև ՀՀ պատմության մեջ մենք երբեք չենք ունեցել, մի բացառությամբ՝ 1999-ի ընտրությունների, երբեք չենք ունեցել ընտրությունների միջոցով կայացած Ազգային ժողով: ԱԺ-ի ամենամեծ գնահատականն այն է, երբ Ադրբեջանում հստակ արձանագրեցին, որ իրենց խորհրդարանն այլևս մրցունակ չէ ՀՀ-ի ԱԺ-ի հետ և հայտարարեցին խորհրդարանական ընտրություններ: Հաջորդ ինստիտուտը, որը կայացավ, Կառավարությունն է, որովհետև ՀՀ ժողովուրդն ընտրեց Կառավարություն և վարչապետ: Հիմա հստակ ընդգծել ենք դատական համակարգի փոփոխության ճանապարհը, դատաիրավական փոփոխությունների ռազմավարությունը, որտեղ մանրամասն գծած է, թե ինչպես է կայանալու անկախ դատական համակարգը և ահա եկել է հերթը Սահմանադրական դատարանը որպես ինստիտուտ կայացնելու»,-իր ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա՝ երկու դրվագ կա, թե ինչու կայացած չէ ՍԴ-ն որպես ինտիտուտ. առաջինը, որ կա ՍԴ-ի կոնկրետ նկարագրություն, բայց այդպիսի ՍԴ չունի Հայաստանը և եթե այսօր փոփոխություն չանի, չի ունենալու նկարագրածի պես ՍԴ մինչև 2035 թվականը, իսկ հաջորդը՝ ՀՀ սահմանադրության ոչ փոփոխելի 2-րդ հոդվածը արձանագրում է, որ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին: «Եվ հարց. այսօր ՀՀ-ում գործող ՍԴ-ն ո՞ւմ է ներկայացնում, ումի՞ց է բխում իշխանությունը, մենք կարող ենք բարձրաձայնել տասնյակ հազարավոր վարկածներ, բայց մի բան հստակ է, այս պահին գործող ՍԴ-ն որևէ իշխանություն՝ չունի ստացած ժողովրդից, և վայելում է ՀՀ ժողովրդի բացարձակ անվստահությունը: Չփոխել այս ինստիտուտը, դա նույնն է, թե հավատալ այն բանին, որ կարելի է ունենալ S դասի «Մերսեդես», երբ նրա վրա տեղադրված է «Մոսկվիչ» 408-ի անվադողներ, ու առաջ գնալ: Մենք այսօր պետք է մեր հայրենիքում իրականացնեն ինստիտուցիոնալ բարեփոխումներ»,-ասաց Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքն ու իր թիմն ակտիվ մասնակցելու են քարոզարշավին, լինելու են բոլոր քաղաքներում. «Հանրաքվեում, անկախ արդյունքներից, հաղթելու է ՀՀ անկախ ու հպարտ քաղաքացին, այս քաղաքական թիմը կկտրի իր ձեռքերը, բայց մի քվեաթերթիկի ձեռք չի տա, ես անձամբ կկտրեմ իմ ձեռքերը և մի կեղծիք թույլ չեմ տա, որովհետև դա կնշանակի ջնջել այն արժեքները, որոնց վրա մենք կանգնած ենք»: Մանրամասները՝ [url=https://www.youtube.com/watch?v=wjuvVAEwObc&feature=emb_logo]Tert.am[/url]-ի տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր