211652_close_icon
views-count3579 դիտում article-date 22:06 25-02-2020

Դիեգո Մարադոնա. Հուսով եմ, «Նապոլիի» դեմ Մեսին լավ չի խաղա

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան անդրադարձել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի «Նապոլի»-«Բարսելոնա» կայանալիք հանդիպմանը: «Այժմ «Նապոլին» Դե Լաուրենտիսի նախագահության 15 տարիների ընթացքում ամենաբարդ մրցաշրջանն է անցկացնում: «Բարսելոնայի» հետ հանդիպումը շատ ծանր է լինելու, սակայն ֆուտբոլում կանխատեսումները կարող են չիրականանալ: Հուսով եմ, որ «Նապոլին» բոլորին կզարմացնի և երկրպագուներին կերջանկացնի: Ինչ վերաբերում է Մեսիին, ապա հուսով եմ, որ նա այսօր իր լավագույն հանդիպումը չի անցկացնի», ասել է Մարադոնան: «Նապոլի»-«Բարսելոնա» հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով կեսգիշերին:

Նմանատիպ նյութեր