211652_close_icon
views-count3631 դիտում article-date 16:28 25-02-2020

Մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը

91 տարեկան հասակում մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը։ Այդ մասին հայտնլ է Եգիպտոսի հանրային հեռուստատեսությունը։ Ինչպես հաղորդել է el-Watan թերթը, Մուբարաքը վախճանվել է երկարատև հիվանդության հետևանքով։ Այս տարվա հունվարի վերջին նախկին նախագահի ստամոքսից հեռացրել էին ուռուցքը, ինչից հետո նա երկար ժամանակ գտնվել է վերակենդանացման բաժանմունքում։ Մուբարաքը Եգիպտոսը ղեկավարել է 30 տարի՝ 1981-2011 թվականներին։ 2011 թվականի փետրվարին զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին նա հրաժարական է տվել, իսկ հրաժարականից անմիջապես հետո ձերբակալվել է կոռուպցիայի և ցուցարարների սպանության մեղադրանքներով։ Մուբարաքը բանտում անցկացրել է մոտ 6 տարի։ 2017 թվականին նրան ազատ են արձակել, իսկ վերջին շրջանում ընտանիքի հետ բնակվում էր մայրաքաղաք Կահիրեում գտնվող Գելիոպոլիս թաղամասի իր առանձնատանը։

Նմանատիպ նյութեր