4177 դիտում
11:13 25-02-2020
Որոշում է կայացվել մասնակի սահմանափակել Հայաստանից դեպի Իրան թռիչքները. «Armenia Airways»
«Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/armeniaairways/posts/579751062883964]էջում [/url]տեղեկացնում է, որ որոշել է մասնակի սահմանափակել Հայաստանից դեպի Իրան թռիչքները:
Ավիաընկերության հայտարարությունում ասվում է.
«Ուշադրություն հարգելի ուղեւորներ
Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կորոնավիրուսի համաճարակի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակներում որոշում է կայացվել մասնակի սահմանափակել Հայաստանի Հանրապետությունից դեպի Իրանի Իսլամական Հանրապետության թռիչքները, ուստի տեղեացնում ենք Ձեզ, որ մեր թռիչքները այս շաբաթ կիրականանա Չորեքշաբթի եւ Ուրբաթ օրը:
Այս երկու թռիչքով Հայաստանից դեպի Իրան կարող են փոխադրվել Իրանի քաղաքացիները, իսկ Իրանից դեպի Հայաստան՝ Հայաստանի քաղաքացիներ եւ Հայաստանի կացության կարգավիճակ ունեցողներ: Հայցում ենք Ձեր ներողամտությունը: Առաջիկա չվերթների մասին կտեղեկացնենք հաջորդիվ»:
Նմանատիպ նյութեր
926 դիտում
13:19 12-12-2014
Georgian Airways-ը վերսկսել է թռիչքները դեպի Ռուսաստան
3389 դիտում
19:38 27-01-2017
Անցկացվել է դեպի Ռուսաստան և Իրան կանոնավոր երթուղիների մրցույթը` 6-ը դեպի Ռուսաստան և մեկը` Իրան
6040 դիտում
10:25 04-12-2019
Fly Armenia Airways-ը Հայաստան կբերի մի քանի հատ «Բոինգ», կբացի 200 աշխատատեղ. «Ժողովուրդ»
Այս բաժնից
694 դիտում
16:08 05-05-2024
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ջրի մոտ հանգստանալուց
865 դիտում
14:59 05-05-2024
Վարորդը բախվել է Սպիտակ տան պատնեշին ու տեղում մահացել