211652_close_icon
views-count3241 դիտում article-date 16:59 24-02-2020

ՀՀ-ում գտնվող Արցախի քաղաքացիները Արցախում ընտրություններին կարող են մասնակցել Մշտական ներկայացուցչությունում

Ի գիտություն ՀՀ-ում գտնվող Արցախի Հանրապետության քաղաքացիների Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության Մշտական ներկայացուցչությունը հայտնում է, որ ս․թ․ մարտի 31-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի եւ Ազգային ժողովի հերթական ընտրություններին Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության քաղաքացիները կարող են մասնակցել Մշտական ներկայացուցչությունում կազմավորված Ե/1 ընտրատեղամասում, ժամը 08։00-20։00։ Խնդրվում է՝ Մինչեւ 26․03․2020 թ․ ներառյալ անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ ՀՀ-ում Արցախի Հանրապետության Մշտական ներկայացուցչություն եւ հայտ (դիմում) ներկայացնել Ե/1 ընտրատեղամասին՝ ընտրացուցակում ընդգրկվելու համար։ Հասցե՝ ք․ Երեւան, Նաիրի Զարյան 17/2 Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝ /010/ 24 97 06, 24 97 09 098 99 93 93, 093 99 97 97

Նմանատիպ նյութեր