211652_close_icon
views-count40948 դիտում article-date 11:10 24-02-2020

Ռումբի մասին կեղծ ահազանգ է ստացվել նաև «Շիրակ» օդանավակայանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ փետրվարի 22-ին, երբ անհայտ անձը զանգահարել էր Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 ու ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ և հայտնել, որ «Զվարթնոց» օդանավակայանում ռումբ է դրել, պարզվում է՝ նմանատիպ ահազանգ ստացվել է նաև Շիրակի մարզի ոստիկանության Կումայրիի բաժնում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվ բոլոր ծառայությունները ստուգումներ են իրականացրել նաև Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանում. այնտեղ նույնպես ոչինչ չի հայտնաբերվել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ իրավապահներն արդեն պարզել են կեղծ ահազանգող «ծալապակասի» հեռախոսահամարը։ Փաստի առթիվ ոստիկանության Կումայրիի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/02/22/1148092/]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով, անհայտ քաղաքացու կողմից ահազանգ էր ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ, ով հայտնել էր, որ օդանավակայանում ռումբ է տեղադրված և պայթելու է: Ինչպես տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, «Զվարթնոց» օդանավակայան էին ժամանել մեծ թվով փրկարարներ, ոստիկաններ և ԱԱԾ աշխատակիցներ: Ժամանել էին նաև Երևանի շտապօգնության բժիշկների մի քանի հերթապահ խմբեր, ինչպես նաև սակրավորներ և կինոլոգներ: Քանի որ ահազանգողը չէր հայտնել, թե որ օդանավակայանում էր ռումբը դրված, մի խումբ ոստիկաններ, փրկարարներ և մյուս իրավասու կառույցների ծառայողներ ստուգել էին կատարում նաև «Էրեբունի» օդանավակայանում: «Զվարթնոց» օդանավակայանի մոտ հավաքված մի քանի քաղաքացիներ ասել էին, որ դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ու ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը: Տեղում ուժեղացված ծառայություն էին կատարել նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու ճանապարհային ոստիկանության հատուկ դասակի ծառայողները: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 135+
135+

Նմանատիպ նյութեր