211652_close_icon
views-count8866 դիտում article-date 10:36 24-02-2020

Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2592-ի

Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը, պաշտոնական տվյալներով, անցել է 77150-ը, նրանցից 2592 մարդ մահացել է, առողջացել և հիվանդանոցից դուրս է գրվել 24734-ը։ Այդ մասին հայտնել է Չինաստանի պետական առողջապահական կոմիտեն, փոխանցում է Ria Novosti-ն։ Վերջին օրերին բացահայտվել է կորոնավիրուսով վարակվածության նոր՝ 409 դեպք, հիվանդանոցներից դուրս է գրվել 1846 մարդ, մահացել է 150-ը (149-ը՝ Հուբեյ, 1-ը՝ Հայնանի նահանգում)։ Ներկա պահին ավելի քան 97 հազար մարդ, ովքեր սերտ շփում են ունեցել վարակվածների հետ, գտնվում են բժիշկների հսկողության ներքո։ Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը [url=https://shamshyan.com/hy/article/2020/02/23/1148141/]հայտնել [/url]է, որ կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը, ինչպե-ս նաև Մեղրիի սահմանային անցակետով անձանց մուտքը Հայաստան։ Այսօր առավոտյան տեղի կունենա Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի նիստը, որի ընթացքում կքննարկվեն հետագա քայլերը, հավանական սցենարները ու դրանցից բխող միջոցառումները։ Հանձնաժողովը գործում է այս տարվա հունվարի 31-ից։

Նմանատիպ նյութեր