211652_close_icon
views-count5792 դիտում article-date 20:15 23-02-2020

Մոսկվան հայտարարել է, որ Թուրքիան չի կատարել Սիրիայի հարցով Սոչիի համաձայնագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՌԴ նախագահի մամլո-խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ թուրքական իշխանությունը չեն կատարել Սոչիի համաձայնագրի կետերը: Խոսքը գնում է 2019թ. հոկտեմբերին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների ստորագրած փոխըմբռնման հուշագրի մասին: Այդ բանակցությունների շնորհիվ Սիրիայում ավարտվեց «Խաղաղության աղբյուր» հատուկ օպերացիան: Կողմերը պայմանավորվել էին, որ ռուսական և թուրքական զինվորականները կսկսեն համատեղ հսկողություն իրականացնել թուրք-սիրիական սահմանի երկայնքով: Թուրքերը պարտավորվել էին դուրս բերել ծանր զինատեսակները, ապահովել զորքերի ցրումն ու տարանջատումը: Պեսկովը նշել է, որ սիրիական կառավարական զորքերի վրա հարձակվող գրոհայինները լավ են զինված, ունեն և տեխնիկա, և զինամթերք: «Ռազմական տեխնիկայի շատ վտանգավոր նմուշներ նրանց ձեռքում են հայտնվում: Ցավոք սրտի, այդ ամենը չի նպաստում իրավիճակի նորմալացմանը», ասել է Կրեմլի ներկայացուցիչը: Փետրվարի 20-ին թուրքերի կողմից օժանդակվող գրոհայիններին հաջողվել էր գրավել սիրիացիների դիրքերից մեկը, որից հետո տեղի էր ունեցել Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների համատեղ հեռախոսազրույցը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր