211652_close_icon
views-count105417 դիտում article-date 22:58 22-02-2020

Հայաստանում օտարերկրյա դեսպանատան ավտոմեքենայի վարորդը դիվանագիտական անձեռմխելիությունը շփոթել է «բեսպրեդելի» հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի Հանրապետությունում գործող դիվանագիտական հաստատությունները, նրանց աշխատակիցները և նրանց սպասարկող ավտոմեքենաները երկրի տարածքում անձեռմխելիության կարգավիճակ ունեն: Այդ կարգավիճակը դիվանագիտական համարանիշներով ավտոմեքենաների որոշ վարորդներ երբեմն շփոթում են ամենազորության և «բեսպրեդելի» հետ՝ համարելով, որ իրենց կարելի է ճանապարհային երթևեկության ցանկացած կանոն խախտել ու մնալ անպատիժ: Օրեր առաջ, [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի ընթերցողը ֆիքսել է Mercedes S 500 մակնիշի 45 D001 AM դիվանագիտական համարանիշի ավտոմեքենայի կոպիտ խախտումը: Ավտոմեքենայի վարորդը՝ խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, արգելված գոտի շրջադարձ է կատարում՝ վտանգավոր իրավիճակ ստեղծելով մյուս վարորդների համար: Նման խախտումները ոչ միայն հասարակական կարգի կոպիտ ոտնահարում են, այլ նաև՝ հյուրընկալող պետության հանդեպ անհարգալից վերաբերմունք: [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ը հուսով է, որ երկիրը, որի դրոշի ներքո Հայաստանի Հանրապետության տարածքում նման խախտումներ են կատարում, կարձագանքի մեր հրապարակմանը և խստորեն կպատժի Mercedes-ի օրինախախտ վարորդին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր