211652_close_icon
views-count37209 դիտում article-date 23:56 22-02-2020

Երկրաբանները Հնդկաստանում 3 հազար տոննա ոսկի են հայտնաբերել

Հնդկաստանի Ուտար-Պրադեշ նահանգի Սոնբհադրա շրջանում երկրաբանները հայտնաբերել են ոսկու նոր հանքեր, որոնք հինգ անգամ գերազանցում են Հնդկաստանի ոսկու ողջ պաշարը: Երկրաբանների գնահատականներով, հայտնաբերված հանքերում գտնվում է 3,5 հազ. տոննա ոսկի: Եթե երկրաբանների գնահատականները ճիշտ դուրս գան, ապա ոսկու պաշարներով Հնդկաստանը աշխարհում կդառնա երկրորդ երկիրը՝ շրջանցելով Գերմանիային: Ներկայումս Հնդկաստանի ոսկու պաշարները կազմում են 626 տոննա, իսկ Գերմանիայինը՝ 3366 տոննա: Ոսկու պաշարներով աշխարհում իրեն հավասարը չունի ԱՄՆ-ը՝ 8133,5 տոննա:

Նմանատիպ նյութեր