211652_close_icon
views-count180012 դիտում article-date 20:42 21-02-2020

Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. 37–ամյա վարորդը, ում հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, Mercedes-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին և մոտ 300 մետր մի քանի պտույտ շրջվել. հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին նա մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:45-ի սահմաններում Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի բնակիչ, 37-ամյա Ռազմիկ Ասատրյանը իր վարած Mercedes մակնիշի 17 PX 777 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ հատվածում ՝ դեպի Սևան ընթանալիս, բախվել է երկաթե արգելապատնեշներին և մոտ 300 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել հանդիպակաց երկաթե արգելապատնեշներին ու մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ օպերատիվորեն ժամանած Հրազդանի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից շտապօգնության ավտոմեքենայով նշված բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել է: Վարորդին վիրավոր վիճակում հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Սևան Քոչարյանն ու ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Արտակ Ղազարյանը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Կարեն Գրիգորյանի ու Ստեփան Երիցյանի գլխավորությամբ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան, որն ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի, քարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Դեպքի վայր ժամանած մահացածի ընկերներն ասում էին, որ նա մեկնում էր Իջևան: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր