211652_close_icon
views-count19655 դիտում article-date 23:14 21-02-2020

Առաջին անգամ Հայաստանում հայ գիտնականը շահել է Մարի Սկլոդովսկա-Կյուրի անհատական կրթաթոշակը

Առաջին անգամ Հայաստանում հայ գիտնական, բույսերի գենետիկ Աննա Նեբիշը շահել է ԵՄ Հորիզոն 2020 Մարի Սկլոդովսկա-Կյուրի անհատական կրթաթոշակը: Աննա Նեբիշը խաղողի գենետիկայի հետազոտություններով զբաղվում է ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում և ԵՊՀ գենետիկայի և բջջաբանության ամբիոնում: Այս կրթաթոշակի շնորհիվ Աննա Նեբիշը ժամանակակից մեթոդներով կիրականացնի խաղողի գենետիկայի ուսումնասիրություններ նոր գեներ հայտնաբերելու նպատակով: Նոր բազմակողմանի ուսումնասիրությունները նախատեսվում է իրականացնել Իսպանիայի Լոգրոնյո քաղաքի Խաղողի և գինու հետազոտությունների ինստիտուտում: Արդյունքները թույլ կտան ստանալ խաղողի նոր սորտեր ոչ թե քիմիական նյութերի ազդեցությամբ, այլ խաղողի սելեկցիայի և գենետիական ինժեներիայի աշխատանքների շնորհիվ, ինչը նորարարական լուծումներ կառաջարկի խաղողագործության և գինեգործության զարգացման համար: [b]ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր