211652_close_icon
views-count128813 դիտում article-date 11:39 21-02-2020

Խոշոր ու ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. Կապանում բախվել են Nissan Bluebird-ը և Hyundai Santa Fe-ն. կա 1 զոհ, 3 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ փետրվարի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Կապան քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Մհեր Դ-ն իր վարած Nissan Bluebird մակնիշի 36 CO 448 համարանիշի ավտոմեքենայով Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցի 20 շենքի դիմացի ճանապարհահատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Կապանի բնակիչ՝ 34-ամյա Գարիկ Ա-ին պատկանող Hyundai Santa Fe մակնիշի 36 ՍՍ 532 համարանիշի ավտոեմքենային։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի վարորդ Մհեր Դ-ն, Hyundai-ի վարորդ Գարիկ Ա-ն և վերջինիս ուղևորներ՝ Սյունիքի մարզի բնակիչներ, 36-ամյա Ալբերտ Հ-ն, 46-ամյա Մհեր Ս-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծաայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Փրկարարները Hyundai-ի մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մհեր Ս-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել օպերատիվորեն ժամանած Կապանի հիվանդանոցի բժիշկների շտապօգնության ավտոմեքենային։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։ Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Վահե Կոստանյանը, ում կողմից փաստի առթիվ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, քանի որ այսօր՝ փետրվարի 21-ին, Կապանի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Կապանի բաժին, որ հիվանդանոց տեղափոխված Մհեր Ս-ն, գիտակցության չգալով, մահացել է։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կապանի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Ստեփանյանի գլխավորությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ճանապարհը եղել է անցանելի և արտաքին լուսավորությունը միացված է եղել, իսկ բախման հետևանքով էլ ևս 2 ավտոմեքենա վնասվել է, որոնց վարորդների ինքնությունը ոստիկանությունը պարզում է։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+

Նմանատիպ նյութեր