211652_close_icon
views-count3670 դիտում article-date 22:35 20-02-2020

Շվեյցարիայի դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՊՍԺ-ի նախագահին և ՖԻՖԱ-ի նախկին գլխավոր քարտուղարին

Շվեյցարիայի գլխավոր դատախազությունը մեղադրանք է առաջադրել Ֆրանսիական ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին և ՖԻՖԱ-ի նախկին գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեին, հայտնում է [url=https://armsport.am/2020/02/20/%d5%b7%d5%be%d5%a5%d5%b5%d6%81%d5%a1%d6%80%d5%ab%d5%a1%d5%b5%d5%ab-%d5%a4%d5%a1%d5%bf%d5%a1%d5%ad%d5%a1%d5%a6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8-%d5%b4%d5%a5%d5%b2%d5%a1%d5%b6%d5%a4%d6%80/]Armsport.am[/url]-ը: Գործակալության տեղեկատվության համաձայն՝ մեղադրանքները կապված են ֆուտբոլի աշխարհի մի քանի առաջնությունների եւ Կոնֆեդերացիաների գավաթների հեռարձակման իրավունքների բաշխման հետ: Հունվարին Mediapart հրատարակությունը եւ լրագրողական հետաքննությունների Եվրոպական կոնսորցիումը (EIC) հրապարակել էին նամակագրություն, որը, լրագրողների պնդմամբ, վարում էին Վալկեն եւ Ալ Խելաիֆին: Դատելով նամակագրությունից՝ beIN Media Group-ի ղեկավար Նասեր Ալ-Խելաիֆը անօրինական ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Վալկեին։ Նշվում է, որ Վալկեն խնդրել է ՊՍԺ-ի նախագահին վճարել Սարդինիայում գտնվող իր առանձնատան կառուցման համար: Բացի այդ, Ալ-Խելաիֆին պաշտոնյային 34 մետրանոց զբոսանավ է նվիրել, որը Վալկեն անվանել է իր կնոջ անունով: Հրապարակված նամակագրությունից հայտնի է դառնում, որ ֆրանսիացին շնորհակալություն է հայտնել`խոստանալով Աշխարհի 2022 թվականի առաջնությունը անցկացնել Քաթարում: Այսպիսով, ՊՍԺ-ի նախագահը 2012-ին կաշառել է ՈՒԵՖԱ-ի մի շարք ղեկավարների և շահել Աշխարհի առաջնությունը Քաթարում անցկացնելու իրավունքը: Հիշեցնենք, որ Քաթարն այն ժամանակ հաղթեց ընտրություններում՝ գերազանցելով ԱՄՆ-ի հայտը: Հավելենք, որ Վալկեն ՖԻՖԱ-ում աշխատել է 2003-2016 թվականներին: 2016-ին ՖԻՖԱ-ի արտակարգ կոմիտեն հեռացրել էր նրան` մեղադրելով 2014 թվականի Աշխարհի առաջնության տոմսերի անօրինական վաճառքի մեջ:

Նմանատիպ նյութեր